September 11, 2011 Moongirl 2 Comments

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման կենտրոնը հայտարարում է «Հայաստանը դու ես» լուսանկարչական մրցույթ: Լուսանկարները պետք է արտահայտեն անկախության գաղափարը և նվիրված լինեն 20-րդ հոբելյանին: Կարևոր է լուսանկարների բովանդակությունն ու ստեղծագործական մոտեցումը:
Մրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է:
Արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ին:
Լուսանկարների բարձր որակը ցանկալի է:Մրցույթին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները: Երեք լավագույն լուսանկարները կընտրեն Ֆոտոլուր լրատվական գործակալության լուսանկարիչներից կազմված ժյուրին:
Լուսանկարները ստանալուն պես տեղադրվելու են մրցույթի Facebook էջում:
Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել 20hhpress@gmail.com հասցեին` նշելով անուն ազգանունը, տարիքը և մասնագիտությունը:
Հաղթողները կստանան հատուկ մրցանակ-հուշանվերներ: Հատուկ մրցանակ կստանա նաև Facebook-ում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարը:
Հարգելի ադմին «Հայաստանը դու ես» լուսանկարչական մրցույթը ուրիշ մրցույթ է, «Հայաստանը ես եմ» մրցույթը ուրիշ: Դուք տեղադրել եք «Հայաստանը դու ես» մրցույթի մասին տեղեկություն, սակայն «Հայաստանը ես եմ»-ի լոգոյով, իսկ մանրամասներում տեղադրված է «Հայաստանը ես եմ» մրցույթի մասին ինֆո:
ok :) mersi infoi hamar, isk inchu kayqum henc sra masin chka?