September 11, 2011 Moongirl No Comments
Ֆոտոբզիկը վերադարձել է…ես կփորձեմ հաճախակի թարմացնել և ակտիվ լինել:
Ուզում եմ փոքր ինչ պատմել ԲարՔեմփ Արցախ 2011-ի մասին: Այնտեղ էի որպես լրագրող և որպես մասնակից: Ներկայացրեցի պրեզենտացիա “Tools for journalists to gather news faster” թեմայով, որը նախատեսված էր մասնավորապես սկսնակ լրագրողների համար: Առաջին անգամ ֆոտոխցիկս մոտս չէր, սակայն ես որոշեցի այս անգամ ներկայացնել բջջային ֆոտոռեպորտաժ: Ճիշտ է որակով չէ, բայց հավեսինն է:
Մեկնեցի Արցախ 29 հոգու հետ ավտոբուսով…ճանապարհին Սյունիքի զանգերի մոտ կար շատ յուրօրինակ 00: Տերը նեղացավ, որ նկարում եմ, գիտեր թե գնի համար: Ես էլ , թե անգրագետ է գրված:
Երբ հասանք Ստեփանակերը ԲարՔեմփի կազմակերպիչները որոշել էին, որ մենք պետք է դիտենք Արցախի անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումները: Մեծ մարզադաշտում հայ երգիչների մասնակցությամբ համերգ կայացավ, քիչ վերև սիրահարների արահետում բաց վերնիսաժ-ցուցահանդես էր, որտեղ հատկապես աչքի ընկան «Լյոխ լավ ա» շապիկները, դե իսկ արդեն վերևում հետաքրքիր տորթերի ցուցադրություններ էր:
Ստեփանակերտի կենտրոնում «Վալեքս գրուփ»-ը Հայաստանի պես կտրում է ծառերը և կառուցում ինչ ասես, ուղղակի մարդիկ դեռ չեն հասցրել հասկանալ, որ իրենց ծառերը կտրվում ա …. դե իսկ շինարարությանը կից Ստեփանակերտի կենտրոնում այգի կա, ասում են երգող շատրվաններով, ափսոս երգելուց չտեսա
Իրականում ԲարՔեմփն այդքան ԲարՔեմփ չէր, որքան էքսկուրսիա Ստեփանավանով, ապա Շուշիով ու Դադիվանքով: Մեզ Ստեփանակերտից տարան Շուշի, որտեղ առաջին օրն ընդամենը եղավ մեկ պրեզենտացիա, ապա ժողովուրդը մեկնեց Դադվիանք, ցավոք այդ օրը ես անցկացրի հիվանդ պառկած և չկարողացա ներկա լինի Դադիվանքում…սակայն այն էր ինձ համար տարօրիանկ, որ մեզ՝ մասնակիցներիս առաջին գիշերը տարան գիշերելու «Կյանքի խոսքի» ճամբարում….որտեղ էլ մրսեցի…պարզվում էր, հյուրանոցը զբաղված է…սակայն հաջորդ օրը տարան հյուրանօր՝ «Շուշի Պլազա», հիանալի պայմաններով, նորմալ…որտեղ և անցկացվեց ԲարՔեմփը :)
Մենք եղանք նաև Շուշիի թանգարանում…որտեղ հիանալի պահպանվել էր տպիչ այս մեքենան: Իսկ ամենից շատ ես հավանեցի Շուշիի շենքերի և տների ճարտարապետական դիզայներական այս լուծումը….բետոնից կլորակներ..
Դե իսկ ավելի ԲարՔեմփական ֆոտոռեպորտաժ կարող եք դիտել այստեղ և կարդալ իմ լուսաբանումների ԲարՔեմփ Արցախի մասին այստեղ:
Հ.Գ. Մի խնդրանք կազմակերպիչներին՝ եկող տարի թող ԲարՔեմփական լինի ամենը և երկար ճանապարհից հետո ճիշտ է, երբ բոլորս տեղավորվում ենք մեր սենյակները ու հանգստանում ենք ուժեր հավաքում ակտիվ ԲարՔեմփի համար:
#barcampartsakh11, arcakh, mobile shots, ֆոտոռեպորտաժ, traveling Events, Traveling