Ես Մունն եմ:) Այն օրվանից, ինչ ձեռք բերեցի Canon 450D, ֆոտոբզիկությունս բռնեց:
“Ֆոտոբզիկը” բլոգ է ֆոտոսիրողների, լուսանկարիչների, ֆոտոժուռնալիստների և բոլոր նրանց համար, ով քիչ թե շատ տարված է ֆոտոբզիկությամբ: Բլոգն իր թեմաների առատությամբ չի ձանձրացնի ձեզ: Այստեղ դուք ոչ միայն կտեղեկանաք Ֆոտոլրատվության, ֆոտոմրցույթների և ֆոտոցուցահանդեսների մասին, այլև կկարողանաք հետևել օնլայն ցուցահանդեսների:
Ես կարևորում եմ “Ֆոտոբզիկ”-ի յուրաքանչյուր այցելուի կարծիքը՝ հետևաբար սպասում եմ ակտիվ ֆոտոքննարկումների: Հաճույքով կլսեմ ձեր բոլոր առաջարկներն ու կպատասխանեմ ձեր հարցերին: